Տնտեսություն

Կառավարությունը նախատեսում է 5 տարում 4.5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը նախատեսում է 5 տարում 4.5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը

Հայաստանի կառավարությունը մտադիր է առաջիկա հնգամյակում աստիճանաբար նվազեցնել պետական բյուջեի պակասուրդը՝ ներկայիս տարեկան 5.5 տոկոսից 2030 թվականին հասցնելով 1 տոկոսի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությանը և 2026-28 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրին նվիրված ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Մեկ շաբաթ առաջ կառավարությունն ընդունեց միջնաժամկետ ծախսային ծրագիրը, որը շատ էական փաստաթուղթ է: Իմ կարծիքով՝ դա բավականին հավակնոտ և խիզախ փաստաթուղթ է: Ինչո՞ւ եմ այդպես համարում: Որովհետև միջնաժամկետ ծախսային ծրագրով ցույց տվեցինք մեր հանձնառությունը կրճատել բյուջեի դեֆիցիտը, որը, ինչպես գիտեք, 2025 թվականի բյուջեով նախատեսված է 5.5 տոկոս։ Մենք նախատեսում ենք տարեցտարի դեֆիցիտի մակարդակը նվազեցնել՝ նպատակ ունենալով 2030 թվականին հասցնել այն 1 տոկոսի: Սա շատ հավակնոտ է, որովհետև այս նպատակը, որը մենք դրել ենք մեր առջև, բավականին խիզախ քայլ է, և պետք է մեծ ջանքեր ներդնենք՝ ունենալու բյուջե, որը մի կողմից կնվազեցնի դեֆիցիտի մակարդակը, մյուս կողմից՝ որևէ ձև չի վտանգի այն էական կարևոր ռազմավարական ծախսերը, որոնք ներկայում իրականացվում են մեր բյուջեի միջոցներով և հասցեագրում են մեր կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման խնդիրները»,- հայտարարեց Վահե Հովհաննիսյանը:    

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançais中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում