Սպորտ

Խլղաթյան-Կարապետյան զույգն արծաթե մեդալ է նվաճել հրաձգության աշխարհի գավաթում

1 րոպեի ընթերցում

Խլղաթյան-Կարապետյան զույգն արծաթե մեդալ է նվաճել հրաձգության աշխարհի գավաթում

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներն առաջին մեդալներն են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող   աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դուրս էին եկել եզրափակիչ, որտեղ մրցեցին Չինաստանի ներկայացուցիչներ Յաու Չիեն Չունի և Հյու Քայի հետ: 

Խլղաթյան-Կարապետյան զույգը պարտվեց և դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր: Հայ մարզիկները չինացի մրցակիցներին զիջեցին 16:4 հաշվով: 

Բրոնզե մեդալակիր դարձան Գերմանիան ներկայացնող Քրիստիան Ռայսը և Դորին Բենեքանթը։ 

Բենիկ Խլղաթյանն ու էլմիրա Կարապետյանն աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր էին դարձել նաև 2024 թվականին:  

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում