Իրավունք

Իրականացվում է հետևողական աշխատանք Բաքվի օդանավակայանում հայերի, և Երևանի օդանավակայանում Ադրբեջանի քաղաքացիների հայտնվելու առնչությամբ. ՀՀ ԱԱԾ

1 րոպեի ընթերցում

Իրականացվում է հետևողական աշխատանք Բաքվի օդանավակայանում հայերի, և Երևանի օդանավակայանում Ադրբեջանի քաղաքացիների հայտնվելու առնչությամբ. ՀՀ ԱԱԾ

Իրանի Իսլամական Հանրապետության և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթռիչքներ կատարող օդանավեր հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ նաև հայտնել է, որ այս հանգամանքի բերումով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում։ Միևնույն ժամանակ, նույն իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի քաղաքացիներ են հայտնվել են «Զվարթնոց» օդանավակայանում։

Ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում