Իրավունք

Չարենցավանի ոստիկանները կանխել են թմրանյութի 6 տասնյակ փաթեթների տեղադրումը

2 րոպեի ընթերցում

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները հունիսի 10-ին «Գանգրահեր տղայի» այգու տարածքում նկատել են կայանված «Տեսլա» մակնիշի սև ավտոմեքենայի հետնամասում կանգնած մի տղամարդու, որն իրենց տեսնելով` խոտերի մեջ է նետել ձեռքին եղած փաթեթը: Ոստիկաններն անմիջապես մոտեցել են: Տղամարդու նետածը կպչուն ժապավենով փաթաթված պոլիէթիլենային տոպրակ է եղել, որը, ենթադրաբար, լցված էր թմրանյութով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, տարածքը վերցվել է հսկողության տակ, իսկ հետագա գործողություններով ոստիկանների ենթադրությունը հաստատվել է:

«Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Գեղարքունիքի մարզի Զիլ գյուղիկ կասկածելի վարք դրսևորած բնակիչ 24-ամյա երիտասարդը ձերբակալվեց, իսկ նրա նետած տոպրակում հայտնաբերվեց կպչուն ժապավենով 60 փաթեթ՝ լցված թմրամիջոցի նմանվող բուսական ծագման կիսակոշտ զանգվածներով: Դրանց ընդհանուր քաշը 125 գրամ էր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նշանակվել է փորձաքննություն: 24-ամա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ նրա վարած «Տեսլան»` պահպանվող հատուկ տարածք:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում