Իջևանում կձևավորվեն ինտենսիվ այգեգործական կլաստերներ․ ծրագիրը կառնչվի ավելի քան 300 տնամերձ հողամասի

3 րոպեի ընթերցում

Տավուշի մարզի Իջևան համայնքի չորս բնակավայրերում՝ Բերքաբերում, Խաշթառակում, Կիրանցում և Ծաղկավանում, կմեկնարկի նոր ծրագիր՝ տնամերձ հողամասերում բարձր բերքատվության այգիների հիմնումով։ Այն միտված է հողի արդյունավետ օգտագործմանը, ֆերմերների եկամուտների ավելացմանը և տարածաշրջանում այգեգործական կլաստերների ձևավորմանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստում այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ 

«Ծրագրից օգտվելու ցանկություն է հայտնել 305 տնտեսվարող՝ ընդհանուր առմամբ շուրջ 18.2 հա տնամերձ հողատարածքներում։ Նմանատիպ նախորդ ծրագիրը Բերքաբերում և Խաշթառակում իրականացվել է 5.84 հեկտար մակերեսով՝ կնքվել է 87 պայմանագիր», – տեղեկացրեց նա։ 

Համայնքները կազմակերպելու են հողի ագրոքիմիական փորձաքննություն, ծախսերի գնահատում և կապալառուի ընտրության մրցույթ։ Կառավարությունը կապալառուի աշխատանքի համար կապահովի 95 տոկոս համաֆինանսավորում, իսկ մնացած 5 տոկոսը համայնքի ներդրմամբ կիրականացվի։ Շահառուները ծրագրին մասնակցելու համար պետք է դիմեն համայնքի ղեկավարին մինչև 2025թ. հուլիսի 15-ը։ Կապալառու կազմակերպությունը պարտավորվելու է 2 տարի շարունակ շահառուներին տրամադրել անվճար խորհրդատվություն և ուսուցում։ Նախաձեռնությունը նաև ներառվում է ավելի լայն կլաստերային տեսլականի մեջ․

«Աչաջուրում լոգիստիկ կենտրոն է կառուցվում՝ սառնարանային ու վերամշակման ենթակառուցվածքներով, որը շահագործման կհանձնվի այս տարվա սեպտեմբերին։ Կենտրոնը կծառայի որպես հանգույց՝ նորաստեղծ տնամերձ այգիներից և հարակից համայնքներից մթերման և իրացման համար»,-նշեց փոխնախարարը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ծրագիրը հեղափոխական համարեց՝ շեշտելով դրա ռազմավարական ու մշակութային նշանակությունը։

«Այս գաղափարը հիմնված է այն ակնհայտ դիտարկման վրա, որ տնամերձ հողամասերը չեն տալիս այն արդյունքը, որն իրականում կարող են տալ։ Իսկ երբ միևնույն համայնքում ձևավորվում են միատեսակ մշակաբույսերով ինտենսիվ այգիներ, հնարավոր է ձևավորել շուկայում հետաքրքիր ապրանքային խմբաքանակ»,-ասաց Փաշինյանը։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան