Սպորտ

«Արարատ-Արմենիա»-ն նոր համալրում ունի կազմում

1 րոպեի ընթերցում

«Արարատ-Արմենիա»-ն նոր համալրում ունի կազմում

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Թիմին է միացել բրազիլացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Վելթոն Ջունիորը:

26-ամյա Վելթոնն իր ֆուտբոլային կարիերան սկսել է հարազատ Բրազիլիայում, ապա տեղափոխվել Պորտուգալիա, որտեղ էլ հանդես է եկել վերջին 6 տարիների ընթացքում:

Հայաստանի արդեն իսկ ավարտված առաջնությունում «Արարատ-Արմենիա»-ն մրցաշարային աղյուսակում 2-րդն էր: Իսկ մրցաշրջանի ավարտին թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հեռացավ թիմից, իսկ նրան փոխարինեց պորտուգալացի մասնագետ Տուլիպան:

 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում