Պատահարներ

Ճամբարակում փլուզված բազմաբնակարան շենքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

1 րոպեի ընթերցում

Ճամբարակում փլուզված բազմաբնակարան շենքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի փլուզված բազմաբնակարան շենքում  շարունակվում են որոնողափրկակարան աշխատանքները: 

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետ Կարեն Սարգսյանը հրատապ խորհրդակցություն է անցկացրել Ճամբարակի համայնքապետարանում, հանձնարարել ստեղծել աղետի հետևանքները վերացնելու համար կարիքները գնահատող աշխատանքային խումբ:

Կարեն Սարգսյանի մեկ այլ հանձնարարությամբ փրկարարական աշխատանքներում ներգրավվել են նաև մարզային այլ բուժհաստատությունների հավելյալ բուժանձնակազմ ու շտապօգնության մեքենաներ ու անհրաժեշտ շինտեխնիկա: 

Աղետի հետևանքով հոսպիտալացվել է 11 անձ, որոնցից 3-ին տեղափոխել են մայրաքաղաքի բուժհաստատություններ: 

Ճամբարակի համայնքապետարանից ու ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության տվյալներով՝ ժամը 13.30-ի տվյալներով փլատակներից դուրս է բերվել 3 դի, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են անհետացած մյուս երկու անձանց հայտնաբերելու ուղղությամբ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում