Հայաստան

Հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծվել է կադրային բանկ

1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծվել է կադրային բանկ

Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեն հավաքագրում է մասնագետների տվյալներ, որոնք կհամալրեն կառույցի թափուր հաստիքային միավորները՝ քաղաքացիական ծառայության (այդ թվում՝ իրավաբան մասնագետներ) և տեխնիկական սպասարկման ապահովման: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ մանրամասնելով, որ կձևավորվի կադրային բանկ, ինչը թույլ կտա, ըստ անհրաժեշտության, Հակակոռուպցիոն կոմիտեի համապատասխան թափուր հաստիքները զբաղեցնելու համար սեղմ ժամկետներում մասնագետների ընտրություն կատարել և Կոմիտեի աշխատանքներին ներգրավել արհեստավարժ ու բանիմաց կադրերի, ովքեր կնպաստեն կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (CV) և դիմում՝ հայտը տվյալների բանկում ներառելու մասին։ 

Փաստաթղթերը պետք է ուղարկել  [email protected] էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կադրային բանկում ներառելու համար»:

Կոմիտեի կողմից կդիտարկվեն թեկնածությունները, և տվյալ աշխատանքին համապատասխանող կենսագրական տվյալներ ունեցող թեկնածուները, ըստ անհրաժեշտության, կհրավիրվեն հարցազրույցի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում