Մերձավոր Արևելք

Նեթանյահուն առաջընթաց է արձանագրել պատանդների հետ կապված բանակցություններում

1 րոպեի ընթերցում

Նեթանյահուն առաջընթաց է արձանագրել պատանդների հետ կապված բանակցություններում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատանդների ազատ արձակման և Գազայի հարցով համաձայնագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն ընդգծել է, որ դեռ շատ վաղ է չափազանց մեծ հույսեր փայփայել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Times of Israel» պարբերականը։ 

«Կա զգալի առաջընթաց պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններում, բայց ես կարծում եմ, որ դեռ շատ վաղ է չափազանց մեծ հույսեր կապել», - ասել է վարչապետը։ 

Իսրայելի վարչապետի գրասենյակը նշել է, որ բանակցությունները շարունակվում են վճռականությամբ, զգուշությամբ և Իսրայելի քաղաքացիների անվտանգության և բոլոր պատանդների վերադարձի համար մշտական ​​մտահոգությամբ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում