Սպորտ

Հայաստանի հավաքականը բարելավել է իր խաղը. Ջոն վան՛տ Սխիպը՝ Չեռնոգորիայի հետ խաղի մասին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հավաքականը բարելավել է իր խաղը. Ջոն վան՛տ Սխիպը՝ Չեռնոգորիայի հետ խաղի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպի կարծիքով` Չեռնոգորիայի դեմ ընկերական խաղում Հայաստանի հավաքականը բարելավել է իր խաղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում Սխիպն ընդգծել է, որ ընկերական այդ խաղում հավասար պայքար է ծավալվել:

«Հավասար խաղ էր, բայց ես նաև հասկանում եմ, որ կարևոր են հանդիպումների արդյունքները: Հիմա կարևոր է նաև այն, որ թիմը ինչ-որ տեղ առաջխաղացում ապրեց»,-ասել է մասնագետը: 

Ըստ Սխիպի՝ Հայաստանի հավաքականում նորամուտը նշած Դանիել Աղբալյանը իրեն հաջող է դրսևորել, նաև լավ է գործել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը:  

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղում ոչ-ոքի էր ավարտել հանդիպումը Չեռնոգորիայի հետ: Ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերին` աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում հյուրընկալելով Պորտուգալիայի հավաքականին: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում