Սպորտ

«Փյունիկ»-ի նոր ֆուտբոլիստը Գևորգ Տարախչյանն է

1 րոպեի ընթերցում

«Փյունիկ»-ի նոր ֆուտբոլիստը Գևորգ Տարախչյանն է

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի շարքերն է համալրել 23-ամյա հարձակվող Գևորգ Տարախչյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Տարախչյանը «Բանանցի» (ներկայիս՝ «Ուրարտու») մարզադպրոցի սան է և 2020 թվականի մայիսին իր նորամուտն է նշել «Ուրարտուի» գլխավոր թիմում։ Երիտասարդ ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում խաղացել է նաև «Սևանում», «Նոայում» և ԲԿՄԱ-ում։

Գևորգ Տարախչյանի նախորդ թիմը՝ Երևանի «Ալաշկերտն» էր, որտեղ հանդես է եկել այս տարվա փետրվարից։

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնություններում Տարախչյանն անցկացրել է 120 հանդիպում։

Նա ելույթ է ունեցել նաև Հայաստանի Մ-14, Մ-15, Մ-16, Մ-17, Մ-18, Մ-19 և Մ-21 տարեկանների հավաքականներում, իսկ 2024 թվականի հունիսի 4-ին, Սլովենիայի ընտրանու դեմ ընկերական խաղում իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականում:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում