Սպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ խաղում ևս հաղթեց Կոստա Ռիկային

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ խաղում ևս հաղթեց Կոստա Ռիկային

ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական խաղում ուժերը չափեց Կոստա Ռիկայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Թիմերի միջև հանդիպումն ավարտվեց 103:90 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։

Անդրե Սպայթ Մկրտչյանը ճանաչվեց հանդիպման լավագույն բասկետբոլիստ։ Նա այս խաղում վաստակեց 19 միավոր, 8 անգամ կատարեց արդյունավետ փոխանցում, 3 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին:

Նաև աչքի ընկավ Քոնոր Էսեջյանը, որը հավաքեց 17 միավոր։ Նա 6 անգամ կատարեց արդյունավետ փոխանցում և 3 անգամ խլեց գնդակը:

Այս երկու հավաքականների միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 86:62 հաշվով։

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում