Կոսովո-Հայաստան խաղի մրցավարներն Ալբանիայից են
1 րոպեի ընթերցում

Կոսովո-Հայաստան ֆուտբոլային ընկերական հանդիպումը կսպասարկի ալբանական մրցավարական անձնակազմը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հանդիպման մրցավար է նշանակվել Յուջին Ջայան, մրցավարի օգնականներ՝ Ջուլիո Մանին և Մարյուս Սոսեն:
Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Ֆլորիան Լատան:
Կոսովո-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 6-ին՝ ժամը 21։00-ին (Երևանի ժամանակով) Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում:
Կարդացեք հոդվածը` Русский