Բայդենն արձագանքել է Թրամփի մեղադրանքներին և հայտարարել, որ ինքն է նախագահական որոշումներ կայացրել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հերքել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքները փաստաթղթեր ստորագրելու համար ավտոգրիչ (սարք, որն ավտոմատ կերպով վերարտադրում է անձի ստորագրությունը) գործածելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Հունիսի 4-ի ուշ երեկոյան հայտարարության մեջ Բայդենը մերժել է այդ ենթադրությունները։

«Թույլ տվեք հստակեցնել. ես եմ որոշումներ կայացրել իմ նախագահության ընթացքում։ Ես եմ որոշումներ կայացրել ներման, կատարողական հրամանագրերի, օրենսդրության և հռչակագրերի վերաբերյալ։ Ցանկացած ենթադրություն, որ դա ես չեմ արել, զավեշտալի է և սուտ», - ասել է նա հայտարարության մեջ։

Բայդենի թիմը նաև հայտարարել է, որ ավտոգրիչի օգտագործումը նախագահական որոշմամբ արդեն իսկ հաստատված իրավական պրակտիկա է։

Հանրապետական ​​Թրամփը վաղուց է պնդում, որ 2020 թվականի նախագահական ընտրություններում իրեն հաղթած դեմոկրատ Բայդենը մտավոր անգործունակ է եղել։ Ըստ Թրամփի՝ Բայդենի չորս տարվա պաշտոնավարման ընթացքում հուշագրեր, կատարողական հրամանագրեր և ներում շնորհելու համար ավտոգրիչի օգտագործումը կարող է անպատշաճ լինել, ինչը կարող է այդ փաստաթղթերն անվավեր դարձնել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան իրավական խորհրդականին հանձնարարել է գլխավոր դատախազի հետ խորհրդակցելով հետաքննել՝ արդյոք «որոշ անձինք դավադրություն են կազմակերպել՝ խաբելու հանրությանը Բայդենի հոգեկան վիճակի վերաբերյալ և հակասահմանադրական կերպով իրականացրել են նախագահի լիազորություններն ու պարտականությունները»:

Բայդենի գրասենյակն ավելի վաղ հայտարարել էր, որ նախկին նախագահի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ։ Չնայած քաղցկեղի ախտորոշումից հետո Բայդենին առողջություն մաղթելուն՝ Թրամփը շարունակում է քննադատել նրան։ 

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան