Ռուսաստանի ապրանքաշրջանառության մեջ ԱՊՀ երկրների բաժինը 2024 թվականին գերազանցել է 15,5%-ը. Միշուստին

1 րոպեի ընթերցում

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) բաժինը Ռուսաստանի հետ փոխադարձ առևտրի ծավալում 2024 թվականին աճել է՝ գերազանցելով 15,5%-ը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ելույթ ունենալով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում:

«Մեր պետությունների համար Համագործակցության շուկան մնում է ոչ միայն կարևոր, այն առանցքային է արտաքին առևտրային շրջանառության բնագավառում: Ըստ անցյալ տարվա արդյունքների՝ Ռուսաստանի ապրանքաշրջանառության մեջ ԱՊՀ երկրների բաժինը գերազանցել է 15,5%-ը. դա ավելի է, քան նախորդ տարի», - նշել է նա:

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով հունիսի 4-5-ը Տաջիկստանում է Հայաստանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։

Քաղաքականություն

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ պատվիրակությունը կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

Հայերեն Русский

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել