Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ

Հայաստանի Մ-21 հավաքականը Ֆուտբոլի ակադեմիայում հունիսի 3-ին ընդունել էր Կիպրոսի Մ-21 հավաքականին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Խաղակեսի վերջնամասում կարմիր քարտ ստացավ և հեռացվեց Կիպրոսի ընտրանու ավագ Ստիլիանոս Վրոնտիսը։

Երկրորդ խաղակեսի վերջնամասում Հայաստանի Մ-21 ընտրանու կազմում Երվանդ Սուքիասյանի հարվածից հետո գնդակը հայտնվեց մրցակցի դարպասում։ Խաղին ավելացված երրորդ րոպեին Կիպրոսի կազմում պատասխան գոլը հեղինակեց Կոնստանդինոս Վենիցելուն։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1։

Կողմերի միջև երկրորդ ընկերական հանդիպումը տեղի կունենա հունիսի 6-ին՝ 19:00-ին, Ֆուտբոլի ակադեմիայում։

 

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում