Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալի հետ

3 րոպեի ընթերցում

Ճապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալ Կոիչիրո Գեմբայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական միջխորհրդարանական համագործակցության օրակարգային հարցերը՝ մասնավորապես կարեւորելով քաղաքական երկխոսության խորացումն ու միջազգային հարթակներում փոխաջակցությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ զարգացման հեռանկարներին:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումը հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում: Նա ընդգծել է, որ Հայաստանը լիարժեքորեն հավատարիմ է խաղաղության օրակարգին, եւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացած բանակցությունները, ըստ էության, ավարտվել են: Հայաստանի Հանրապետության վարչապետը բազմիցս վերահաստատել է պայմանագիրը ստորագրելու պատրաստակամությունը, սակայն Ադրբեջանի կողմից շարունակաբար ներկայացվող արհեստական նոր նախապայմանները լուրջ խոչընդոտներ են ստեղծում գործընթացի առաջմղման համար:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը կառուցողական երկխոսություն է վարում նաեւ Թուրքիայի հետ՝ առաջադրելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը միտված է տարածաշրջանային համագործակցության խորացմանը, Ասիա-Եվրոպա կապերի ամրապնդմանը, ինչպես նաեւ ժողովուրդների բարեկեցության ու կայուն զարգացման ապահովմանը:

Հակոբ Արշակյանը գերիների եւ պահվող անձանց հարցը ներկայացրել է բացառապես մարդասիրական խնդիր՝ ընդգծելով, որ բոլոր գերիները եւ ապօրինի պահվող անձինք պետք է անհապաղ վերադարձվեն իրենց հայրենիք՝ համաձայն միջազգային իրավունքի եւ մարդասիրական նորմերի:

Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ 2018 թվականի թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո Հայաստանը հետեւողականորեն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը:

Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալ Կոիչիրո Գեմբան վերահաստատել է Ճապոնիայի աջակցությունը խաղաղության հաստատման գործընթացին՝ ընդգծելով միջազգային իրավունքի գերակայության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության կարեւորությունը:

Հայերեն English Español ქართული Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն