Սպորտ

Երևանը միանում է Հեծանիվի համաշխարհային օրվան նվիրված շքերթին

1 րոպեի ընթերցում

Երևանը միանում է Հեծանիվի համաշխարհային օրվան նվիրված շքերթին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Վաղարշապատի համայնքապետարանն ու Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիան հրավիրում են մասնակցելու Հեծանիվի համաշխարհային օրվան նվիրված հեծանվաշքերթին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այս կապակցությամբ 2025 թվականի հունիսի 8-ին ժամը 17:00-ին Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք: Միջոցառման կազմակերպիչները կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ տոնական շքերթին և ժամը 16:30-ին հավաքվել Հանրապետության հրապարակում։

Հեծանվաշքերթի երթուղին անցնելու է Երևանի Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Սայաթ-Նովա փողոցով, Աբովյան փողոցով, Իսակովի պողոտայով՝ ուղևորվելով դեպի Վաղարշապատ (Էջմիածին) և հետադարձ ճանապարհով վերադառնալով Երևան։ Ընդհանուր երթուղին կկազմի շուրջ 40 կիլոմետր։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 2018 թ. ապրիլի 12-ի բանաձևով հունիսի 3-ը հռչակվել է Հեծանվի համաշխարհային օր, որի շրջանակում նպատակ է դրված խթանելու հեծանվային մշակույթի տարածումը, խրախուսելու առողջ ապրելակերպը և նպաստելու կայուն ու էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցների կիրառմանը:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում