Աշխարհ

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

1 րոպեի ընթերցում

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախկին նախարար Աննալենա Բերբոկին ընտրել է 80-րդ նստաշրջանի նախագահ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

«Գերմանիայից Աննալենա Բերբոկն ընտրվել է Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ», - հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ներկայիս՝ 79-րդ նստաշրջանի նախագահ Ֆիլեմոն Յանգը։

Բերբոկն ընտրվել է գաղտնի քվեարկությամբ, նրան աջակցել է 167 պետություն։ 

Քվեարկությունից հետո նա շեշտել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը որոշիչ կլինի համաշխարհային կազմակերպության համար, քանի որ այն հսկայական քաղաքական և ֆինանսական ճնշման տակ է: Բերբոկը խոստացել է դռները միշտ բաց պահել բոլորի համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում