«Նոր գիրք»-19/25. Հաքսլի, Ռոուլինգ, Հաուզել

3 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: 

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն. Օլդոս Հաքսլի, «Ջոկոնդայի ժպիտը»

Հաքսլիի պատմվածքների թեման այս անկատար աշխարհն ու հասարակությունն են, թե՛ բարձրաշխարհիկ ու թե՛ հասարակ մարդիկ՝ իրենց թուլություններով ու թերություններով, երազանքներով ու հիասթափություններով, երջանկության անցողիկ պահերով ու տառապանքներով: Գրքում տեղ գտած պատմվածքները խիստ տարբերվում են թեմայով, ոճով, կերպարներով, սակայն ունեն մեկ ընդհանրություն. բոլորն էլ խորաթափանց են, նրբաոճ ու զգայացունց: Թարգմանությունն անգլերենից՝ Արուս Մարգարյանի։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն . Ջ.Ք. Ռոուլինգ, «Հարրի Փոթերը և Կիսարյուն արքայազնը»

Վոլդեմորի դեմ մղվող պատերազմում կախարդ հանրությունը հաջողության չի հասնում: Հերմայոնին «Դեյլի փրոֆիթից» սոսկալի լուրեր է կարդում: Դամբլդորը պարբերաբար երկար ժամանակով բացակայում է Հոգվորթսից, և չնայած այս ամենին` կյանքը շարունակվում է: Վեցերորդ դասարանցիները սովորում են երևութանալ: Դասերը գնալով բարդանում են: Հարրի Փոթերն անսպասելի օգնություն է ստանում «Կիսարյուն արքայազն» անունով մի խորհրդավոր անձնավորությունից: Թարգմանիչ՝ Ալվարդ Ջիվանյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն. Մորգան Հաուզել, «Փողի հոգեբանությունը»

Ինչո՞ւ են ֆինանսապես կրթված մարդիկ երբեմն աղքատանում, իսկ շարքային աշխատողները՝ միլիոնատերեր դառնում։ Ինչպե՞ս է հնարավոր լինել բարձրագույն կրթությամբ ներդրող, բայց, փողի հետ գործ ունենալիս, անհաջողակ։ Ֆինանսական հաջողությունը սոսկ գիտելիքի արդյունք չէ։ Այն ավելի խորքային է և կապված է մարդու վարքագծի, որոշումների, բնավորության ու ընտանեկան պատմության հետ։ Մորգան Հաուզելը ներկայացնում է փողի վերաբերյալ մեր վարքի լավագույն ուղեցույցը։ «Փողի հոգեբանությունը» գիրքը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես պետք է մտածել փողի մասին, ինչպես խուսափել ֆինանսական թակարդներից և ինչպես կայացնել կայուն ու խելամիտ որոշումներ՝ բյուջեից կամ մասնագիտական փորձից անկախ։ Թարգմանիչ՝ Անուշ Սեդրակյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին