Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր է

1 րոպեի ընթերցում

File name: HM2_8518.JPG
File name: HM2_8518.JPG

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը վաստակեց 14.799 միավոր ու գրավեց առաջին տեղը: 

Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2021, 2023 թվականներին:

Ավելի վաղ` Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներից Համլետ Մանուկյանը դարձել էր ԵԱ-ի ոսկե, Մամիկոն Խաչատրյանը` արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը` բրոնզե մեդալակիր: 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում