Երիտասարդության ու փորձի հակադրություն. այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

2 րոպեի ընթերցում

Մայիսի 31-ին կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որում ֆրանսիական ՊՍԺ-ն կմրցի իտալական «Ինտեր»-ի հետ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս հանդիպումը կարող է պատմական լինել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի համար, որը մինչ այս հաղթել Կոնֆերենցիաների լիգայում ու Եվրոպայի լիգայում: Եթե Մխիթարյանին հաջողվի հաղթել նաև այս եզրափակչում, նա կդառնա պատմության միակ ֆուտբոլիստը, որը խաղացել է երեք եվրագավաթների եզրափակիչներում ու հաղթել դրանք:

Եզրափակիչ այս հանդիպումը կկայանա գերմանական Մյունխեն քաղաքի «Ալյանց Արենա» մարզադաշտում։ 

Այս եզրափակիչը միջազգային լրատվականներն անվանում են «երիտասարդության ու փորձի հակադրության» խաղ: 

«Ինտեր»-ի հիմնական կազմի ֆուտբոլիստների միջին տարիքը 30 տարի 4 ամիս է, «Պարի Սեն Ժերմեն»-ինը՝ 24 տարի 7 ամիս: 

«Ինտեր»-ում կան ութ ֆուտբոլիստներ, որոնք վերջին անգամ խաղացել են Չեմպիոնների լիգայի եզրափակչում երկու տարի առաջ:  

«Ինտեր»-ը Չեմպիոնների լիգայում հաղթել է երեք անգամ` 1963–64, 1964–65, 2009–10 մրցաշրջաններում: ՊՍԺ-ն երբեք չի նվաճել այս տիտղոսը:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին: 

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար