Սպորտ

Կարեն Խաչանովը դուրս մնաց «Ռոլան Գարոս»-ից

1 րոպեի ընթերցում

Կարեն Խաչանովը դուրս մնաց «Ռոլան Գարոս»-ից

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց  «Ռոլան Գարոս»-ի հետագա պայքարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզում ընթացող «Մեծ սաղավարտի» տարվա հերթական մրցաշարի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի 12-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ Թոմ Պոլի հետ: 5 սեթ ու 4 ժամից ավել ձգված մրցախաղում Խաչանովը զիջեց 3:6, 6:3, 6:7 (7:9), 6:3. 3:6 հաշվով:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող «Ռոլան Գարոս»-ը «Մեծ սաղավարտի» միակ մրցաշարն է, որն անցկացվում է հողածածկույթի վրա: Այս տարի «Ռոլան Գարոս»-ի 129-րդ մրցաշարն է: Տղամարդկանց մենախաղում ամենատիտղոսակիր մասնակիցը իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը 14 անգամ արժանացել է հաղթողի կոչմանը: Մրցաշարի գործող չեմպիոնը իսպանացի Կարլոս Ալկարասն է, իսկ կանանց մրցաշարում գործող չեմպիոնն Իգա Սվենտեկն է:  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում