ԱՍՀ նախարար Մկրտչյանի նախագահությամբ կայացել է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նոր կազմով առաջին նիստը

4 րոպեի ընթերցում

ԱՍՀ Նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ մայիսի 30-ին կայացել է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նոր կազմով առաջին նիստը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նախարարը ողջունել է խորհրդի անդամներին՝ վստահություն հայտնելով, որ այս հարթակը կդնի համագործակցային նոր ձևաչափի սկիզբ՝ ի նպաստ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման։  Խոսելով խորհրդի նոր կազմի ձևավորման անհրաժեշտության մասին՝ նա ընդգծել է, որ այս տարվա հունվարի 30-ին Կառավարության կողմից ընդունված «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները» հաստատող որոշումն իրավական և կառուցվածքային հիմք է հանդիսացել նոր կազմով ձևավորված Խորհրդի համար։

«Այս հարթակը համատեղ փորձի փոխանակման և համակարգային բարեփոխումների ձևավորման մասին է, որտեղ մենք կարող ենք քննարկել քաղաքականության բացերը, վերլուծել ընթացիկ ծրագրերի արդյունավետությունը և պետական մարմիններին ներկայացնել հիմնավորված առաջարկներ՝ օրենսդրական փոփոխությունների, հանրային իրազեկման արշավների իրականացման և այլ ուղղություններով։ Խորհուրդը գործելու է թափանցիկության և հանրային ներգրավվածության սկզբունքներով։ Վստահ եմ, որ մեր միասնական ուժերով կարող ենք ոչ միայն արձագանքել բռնության դեպքերին, այլև, նախ և առաջ, կանխել դրանք»,- նշել է նախարարը

Խորհրդի անդամներին ողջունել է նաև ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գենդերային ծրագրերի ղեկավար Թագուհի Հարությունյանը․ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստը կազմված է կառույցներից, որոնք երկար տարիներ մեծ աշխատանք են կատարում ոլորտի կայացման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցման գործում։ Ուրախ եմ, որ այսօր ունենք նաև ոլորտը կարգավորող ռազմավարություն, և վստահ եմ, որ խորհրդի աշխատանքները կօգնեն ռազմավարությունը կյանքի կոչել, ինչպես նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց բազմամասնագիտական, պատշաճ  աջակցություն տրամադրել»։  

Ըստ աղբյուրի՝ նիստն ընթացել է քննարկման ձևաչափով, որի շրջանակում խորհրդի կազմում ընդգրկված պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կողմից արձանագրված ոլորտային խնդիրները, հանդես եկել առաջարկներով։

Նիստի շրջանակում ԱՍՀՆ և Համաշխարհային բանկի փորձագիտական թիմը ներկայացրել է Հայաստանում ընտանեկան և կենցաղային բռնության հարցերով թեժ գծի ներդրման նախագիծը։

Նշվում է, որ օրակարգում եղել է նաև ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ․ ռազմավարության 5-րդ գերակայությամբ սահմանված գործողությունների քննարկումը, «Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության բնագավառում աշխատող սոցիալական ոլորտի մասնագետների վերապատրաստման և վերաորակավորման գործընթաց» ուղեցույցի ներկայացումը։

Նիստն ամփոփվել է Ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում օրենսդրական բարեփոխումների ներկայացմամբ և դրան հաջորդած հարցուպատասխանով։

Միջոցառումն իրականացվել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։ 

Հայերեն

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում

Գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է Մադրիդի մայրուղին

Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով

Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը

Հայաստանի դպրոցական սնունդ ծրագրի հաջողված փորձը ներկայացվում է COP17-ում

Եգիպտոսը որոշել է աջակցություն տրամադրել Սաուդյան Արաբիային հութիների դեմ պայքարում