«Հուսո առագաստ 2025» հեղինակային երգի միջազգային փառատոնը մեկնարկել է

3 րոպեի ընթերցում

«Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը Բարդերի ակումբի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային 11-րդ փառատոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փառատոնն ընթանալու է 3 փուլով` նախընտրական, ընտրական և սևանյան:

Նախընտրական փուլում ընդունվում են հայտերը: Այս փուլը կավարտվի հունիսի15-ին։ Այս տարի ևս դիմել կարող են ինչպես հեղինակ-կատարողները, այնպես էլ այլ հեղինակների ստեղծագործությունները սեփական մեկնաբանությամբ կատարողները։

Նախնական ընտրությունն անցած հայտատուները կմասնակցեն  ընտրական փուլի եզրափակիչ համերգին, որն այս տարի տեղի է ունենալու հունիսի 20-ին «Մետրո» թատրոնում։ Համերգի ընթացքում ժյուրիի անդամները ընտրելու են լավագույններին, որոնք հնարավորություն են ստանալու մասնակցել փառատոնի սևանյան փուլին։ Հարկ է նշել, որ ընտրված մասնակիցների կացության և սննդի ծախսերը հոգում են փառատոնի կազմակերպիչները։

Փառատոնի սևանյան փուլը, որն այս տարի տեղի է ունենալու հուլիսի 18-20-ը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղին հարակից «WishUp» հանգստյան գոտում, ներառելու է երկու համերգային օր։ Համերգներին մասնակցելու են այս տարվա ընտրական փուլի հաղթողներն, ինչպես նաև նախորդ տարիների «Լավագույն տասնյակների» ներկայացուցիչները, հեղինակային երգի ժանրի ավագ սերնդի ներկայացուցիչները և 13 երկրից ժամանած հանրաճանաչ երգահանները։ Այս տարի փառատոնն ընդգրկում է երկրների բավականին լայն շրջանակ՝ Բելառուս, Բելգիա, Գերմանիա, Էստոնիա, Իսրայել, Լատվիա, Լեհաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Սլովակիա, Վրաստան, Ֆինլանդիա, ԱՄՆ։

Փառատոնի գալա համերգը տեղի է ունենալու հուլիսի 19-ին։ Այն ամփոփվելու է հավաստագրերի, շնորհակալագրերի ու խորհրդանշական նվերների հանձնման հանդիսավոր արարողությամբ:

«Հուսո առագաստ» փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից և իրականացվում է տարբեր կազմակերպությունների և ընկերությունների հովանավորությամբ  և աջակցությամբ, այդ թվում  նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության։

Փառատոնի հիմնական նպատակն է հայտնաբերել սկսնակ հեղինակ-կատարողներին ու խթանել նրանց ստեղծագործական գործունությունը, բեմ տրամադրել, ինչպես նաև ստեղծել մշակութային միջավայր՝ ապահովելով շփում տարբեր սերունդների ստեղծագործողների, հեղինակային երգի սիրահարների և երգահանների միջև։

Հայերեն

ԱԺ ընտրությունների ընթացքը. ներկայացնում է ԿԸՀ նախագահը

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր