Սպորտ

Հայաստանի ֆուտզալի առաջնության չեմպիոնը «Երևան»-ն է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտզալի առաջնության չեմպիոնը «Երևան»-ն է

Ֆուտզալի Բարձրագույն խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ երրորդ վճռորոշ խաղում «Երևան»-ը հաղթեց «Յունիսպորտ»-ին 6:4 հաշվով՝ դառնալով 2024/25 մրցաշրջանի հաղթող։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Առաջին խաղակեսում «Յունիսպորտ»-ն ուներ երկու գնդակի առավելություն և հաղթում էր 3:1 հաշվով, սակայն երկրորդ կեսի հենց մեկնարկում «Երևան»-ը կարողացավ դրսևորել կամային որակներ ու անգամ հաշվի մեջ ստացավ առավելություն` 5:3։ 

«Յունիսպորտ»-ին հաջողվեց վերջնամասում կրճատել տարբերությունը 6 մետրանոց հարվածով, սակայն ավելին անել նրանց չհաջողվեց։ 

Խաղի վերջնամասում «Երևան»-ը մրցակցի դարպասն ուղարկեց 6-րդ գնդակն ու չորրորդ անգամ դարձավ ֆուտզալի Հայաստանի չեմպիոն։ 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում