Երևանում կայացավ «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի հիմնարկեքը

2 րոպեի ընթերցում

Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում կայացավ իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի հիմնարկեքի արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հիմնարկեքի արարողությանը ներկա էին Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Յուվենտուս»-ի լեգենդար ֆուտբոլիստ Դավիդ Տրեզեգեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի տնօրեն Ալբերտ Աբրահամյանը, Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին:

«Այստեղ կառուցվելու է սպորտային համալիր, որն իր մեջ ներառելու է Հայաստանում «Յուվենտուս»-ի ակադեմիայի մարզաբազաների ակադեմիաներից մեկը: Ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիային համապատասխան բազմաֆունկցիոնալ մարզադաշտ»,-ասաց Ալբերտ Աբրահամյանը: 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի խոսքով` վերջին տարվա ընթացքում ՀՖՖ-ն իր աջակցությունն է բերում այս նախաձեռնությանը:

«Վերջին շրջանում մենք ունենք մի քանի հիանալի նախագիծ, որոնցից մեկը հենց սա է: Շատ մեծ հույս ունեմ, որ շատ կարճ ժամանակում մենք այստեղ կտեսնենք հիանալի ենթակառուցվածքներ»,-ընդգծեց Մելիքբեկյանը:

Հայաստանում Իտալիայի Հանրապետության լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի կարծիքով` նմանատիպ նախաձեռնությունները երկու ժողովուրդների բարեկամության ապացույցն են:

«Այս ակադեմիան Իտալիայի մի հատված է, որը ոտք է դնում հայկական հողում: Այն կլինի մեր բոլորի ժառանգության մի մասը, քանի որ ֆուտբոլը բոլորիս ժառանգությունն է, այն պատկանում է բոլորիս»,-ասաց դեսպանը:

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Յուվենտուս»-ի լեգենդար ֆուտբոլիստ Դավիդ Տրեզեգեն առանձնակի կարևորեց նմանատիպ նախաձեռնությունները:

«Յուվենտուս»-ը ևս ուրախ է, որ հյուրընկալվել է այս երկրում և այս կերպ հնարավորություն կունենա դաստիարակելու ֆուտբոլի նոր սերունդ: Լիահույս եմ, որ աշխատանքները շուտ կվերջանան և մենք կսկսենք աշխատել այստեղ»,-ասաց Տրեզեգեն:

 

 

Հայերեն العربية

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար