Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը՝Կոսովոյի և Չեռնոգորիայի հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Նոր գլխավոր մարզիչ թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ
Հենրի Ավագյան - «Արարատ-Արմենիա»
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ
Արսեն Բեգլարյան - «Վան»
Անատոլի Այվազով - «Վան»

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Հովհաննես Համբարձումյան - «Նոա»
Պետիկ Մանուկյան – ԲԿՄԱ
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)

Կիսապաշտպաններ
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Էդգար Սևիկյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Տիգրան Ավանեսյան - «Արսենալ Տուլա» (Ռուսաստան)
Թոմաս Ադորյան - «Բանֆիլդ» (Արգենտինա)
Գոռ Մանվելյան - «Նոա»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»
Դանիել Աղբալյան – ԲԿՄԱ
Դավիթ Հակոբյան – ԲԿՄԱ

Հարձակվողներ
Արթուր Սերոբյան - «Շերիֆ» (Տիրասպոլ, Մոլդովա)
Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Արայիկ Էլոյան - ԲԿՄԱ

Մարզչական շտաբը նախատեսում էր հրավիրել ևս մի քանի ֆուտբոլիստների, որոնք տարբեր պատճառներով չեն կարողանա միանալ հավաքականին։ Մասնավորապես, դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը ենթարկվել է վիրահատության։ Նրա վերականգնման համար կպահանջվի մոտ 2 շաբաթ։ Տիգրան Բարսեղյանը ևս պատրաստվում է վիրահատության և այս անգամ չի կարող օգնել հավաքականին։ Վնասվածքների պատճառով հավաքականի առաջիկա հավաքին չեն մասնակցի Վահան Բիչախչյանը և Ուգոչուկվու Իվուն։

Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 31-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: 

Հունիսի 5-ին հավաքականը կմեկնի Պրիշտինա՝ հունիսի 6-ին «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում անցկացնելու առաջին ընկերական հանդիպումը Կոսովոյի ընտրանու դեմ: Հանդիպման մեկնարկը՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով):

Հունիսի 7-ին ազգային հավաքականը կմեկնի Պոդգորիցա: Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպումը կկայանա Նիկշիչ քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին:

Հայերեն Русский

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը

Երևան-Սևան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվ