Լիվերպուլում գրեթե 50 մարդ է վիրավորվել բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով
1 րոպեի ընթերցում

Անգլիական Պրեմիեր լիգայում տոնած հաղթանակից հետո «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի շքերթի ժամանակ մեքենան մխրճվել է բազմության մեջ, որի հետևանքով գրեթե 50 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 4 երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Շուրջ 27 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Երեխաներից մեկը և մեկ չափահաս ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Շքերթին մասնակցելու համար Լիվերպուլի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ էին գտնվում։
Միջադեպի առնչությամբ ձերբակալվել է մեքենայի վարորդը, որը 53-ամյա բրիտանացի է։ Ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպը չի դիտարկում որպես ահաբեկչություն։
Իրավապահներն այլ մանրամասներ չեն տրամադրում։