Սլովակիայի վարչապետը Հայաստանին առաջարկել է միավորել ուժերը միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համար

2 րոպեի ընթերցում

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարևորեց Հայաստանի հետ փոխշահավետ և գործնական համագործակցության խորացումը՝ հատկապես միջուկային էներգետիկայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո՝ հանդես գալով մամուլի համար հայտարարությամբ։

Վարչապետ Ֆիցոն նշեց, որ իր ղեկավարած պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաև գործարարներ և ընկերություններ, որոնք հետաքրքրված են համագործակցությամբ այնպիսի ոլորտներում, որտեղ Հայաստանն ու Սլովակիան ունեն համընկնող ներուժ։ 

«Հայաստանը և Սլովակիան նույն տիպի ռեակտորներ ունեն։ Մենք քննարկեցինք օգտագործված միջուկային վառելիքի հետագա կառավարումը։ Երկու երկրներում կան մասնագիտացված ընկերություններ, եկեք նրանց միավորված ջանքերով հրաշալի համագործակցություն ունենանք, ինչի շուրջ արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել», – նշեց Սլովակիայի կառավարության ղեկավարը։  

Նրա խոսքով՝ համագործակցության առաջին ուղղությունը, որի շուրջ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն, միջուկային էներգետիկայի ոլորտն է, որտեղ Սլովակիան պատրաստ է ներգրավել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր մասնագետների և կառույցների։

Սլովակիայի վարչապետը նաև անդրադարձավ Փաշինյանի կողմից ներկայացված խաղաղության օրակարգին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքին։

«Ես շատ ուրախ էի, մեծարգո պարոն վարչապետ, անմիջապես Ձեզնից լսել Ձեր գնահատականը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքի վերաբերյալ։ Այդ տեղեկատվությունն ինձ համար շատ արժեքավոր է, և ես ուրախությամբ այն կհաղորդեմ մեր գործընկերներին Եվրամիությունում»,– ասաց նա։ 

Հայերեն English Français Русский Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ