Սպորտ

Մեկնարկել է «Ռոլան Գարոս»-ը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Ռոլան Գարոս»-ը

Մեկնարկել է թենիսի  «Մեծ սաղավարտի» այս տարվա հերթական մրցաշարը` Ֆրանսիայի բաց առաջնությունը` «Ռոլան Գարոս»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկած «Մեծ սաղավարտի» միակ մրցաշարն է, որն անցկացվում է հողածածկույթի վրա:

Այս տարի «Ռոլան Գարոս»-ի 129-րդ մրցաշարն է:

Տղամարդկանց մենախաղում ամենատիտղոսակիր մասնակիցը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով 14 անգամ արժանացել է հաղթողի կոչմանը: Մրցաշարի գործող չեմպիոնը իսպանացի Կարլոս Ալկարասն է, իսկ կանանց մրցաշարում` Իգա Սվենտեկն է: 

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը «Ռոլան Գարոս»-ի այս մրցաշարի առաջին շրջանում կմրցի Ուկրաինան ներկայացնող Անհելինա Կալինինայի հետ: Այդ մրցախաղը կկայանա մայիսի 27-ին: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովի առաջին մրցակիցը Ավստրալիայից Ալեքսանդր Վուկիչն է: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում