Քաղաքականություն

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին՝ այս որոշմանն աջակցելու համար»,- գրել է Փաշինյանը։ 

Նշենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովն անցկացվեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, որին մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ 7-րդ գագաթնաժողովն անցկացվելու է Դանիայում։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում