ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանը մի շարք հարցերի շուրջ քննարկում են ունեցել

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 23-ին խորհրդարանում ընդունել է Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ Հակոբ Արշակյանը հանդիպման ընթացքում կարեւորել է վերջին տարիների երկկողմ բարձրաստիճան այցերը, խորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը, արտաքին գերատեսչությունների եւ պաշտպանության նախարարությունների միջեւ երկխոսությունները: Այս համատեքստում Հայաստանում Հնդկաստանի ռազմական կցորդի նշանակումը Հակոբ Արշակյանը կարեւոր քայլ է որակել:

ԱԺ նախագահի տեղակալի խոսքով առանձնահատուկ նշանակություն է տրվում Հայաստանի անդամակցությանը «Միջազգային արեւային դաշինքին», որը Հնդկաստանի եւ Ֆրանսիայի համատեղ նախաձեռնություն է: Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ սա նույնպես նոր հնարավորություններ է բացում ոլորտում համագործակցության համար: Նա ընդգծել է, որ մեր երկիրը գնահատում է Հնդկաստանի աջակցությունը Հայաստանի՝ 2026 թվականին Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալելու հայտին:

Նշվել է, որ միջազգային համագործակցության տեսանկյունից Հայաստանը կարեւորում է Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալը, ինչպես նաեւ հետաքրքրված է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի» եւ Չաբահար նավահանգստի նախագծի շրջանակներում համատեղ ծրագրերով:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները՝ վերահաստատելով՝ Հայաստանը հետեւողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում եւ նրա սահմաններից դուրս խաղաղության օգտին: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին: Չլուծված հումանիտար խնդիրների առումով կարեւորվել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների եւ կալանավորված այլ անձանց ազատ արձակումը: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Դեսպանն իր հերթին ընդգծել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը, աջակցություն հայտնել տարածաշրջանային խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին: Նիլակշի Սահա Սինհայը ներկայացրել է Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանին ստեղծված լարվածությունը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընդգծել է՝ Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին Ջամմուի եւ Քաշմիրի հարցում: Նրա համոզմամբ խաղաղությունն այլընտրանք չունի, եւ միայն երկխոսության միջոցով ձեռք բերված համաձայնությունները կարող են հանգեցնել տեւական կայունության ու տարածաշրջանային զարգացման:

Անդրադարձ է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների, գործարար ոլորտներում համագործակցության հնարավորություններին:
 

Հայերեն Español ქართული Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն