Հայաստան

ԱՍՀ նախարարի գլխավորությամբ քննարկվել են սահմանամերձ գյուղերում բնակապահովման ծրագրի ընթացքն ու արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԱՍՀ նախարարի գլխավորությամբ քննարկվել են սահմանամերձ գյուղերում բնակապահովման ծրագրի ընթացքն ու արդյունքները

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ քննարկելու Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, իր խոսքում Նարեկ Մկրտչյանն ընդգծել է գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածության կարևորությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումների և ծրագրերի իրականացման գործում։

ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը խորհրդի անդամներին ներկայացրել է բնակապահովման ծրագրի արդյունքները՝ մանրամասնելով գործարքները՝ ըստ բնակավայրերի, ժամանակագրության, բնակչություն/գործարք համադրելիության, ըստ շահառու ընտանիքների ամուսինների գումարային տարիքի։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև տեղեկատվություն՝ շինարարական աշխատանքների ընթացքի, հատկացված ֆինանսական միջոցների և այլնի մասին։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկ/դիտարկումները. պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերի ընթացքում դրանք ներկայացնել նաև գրավոր եղանակով՝ նախատեսվող փոփոխությունների շրջանակում դիտարկելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում