«Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով համերգ` Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական կամերային նվագախումբը երաժշտասերներին կներկայանա «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով համերգով, որը տեղի կունենա մայիսի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կհնչեն սաունդթրեքեր «Կնքահայրը», «Ռոմեո  և Ջուլիետ», «Ուոլ Սթրիթի գայլը», «Մի անգամ Ամերիկայում» և այլ ֆիլմերից։

Նվագախումբը նաև կկատարի իտալացի ականավոր կոմպոզիտորներ Թոմազո Ալբինոնիի, Ջակոմո Պուչինիի, Նինո Ռոտայի, Էնիո Մորիկոնեի և այլոց ստեղծագործությունները։

Համերգին մասնակցում են նաև Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյան)։ Մենակատարներ՝  Տիգրան Մելքոնյան՝ տենոր, Սոֆիա Թումանյան՝ մեցցո սոպրանո, Արման Վարդանյան՝ բարիտոն, Ալբերտ Նավասարդյան՝ սաքսոֆոն, Աստղիկ Վարդանյան՝ ջութակ, Նունե Արզումանյան՝ դաշնամուր, Վարդան Գաբոյան՝ էլեկտրո կիթառ, Վահագն Վարդանյան՝ մելոդիկա, օկարինա, բլոկ ֆլեյտա, էլեկտրո դաշնամուր։ Համերգը կղեկավարի իտալացի դիրիժոր Ալֆրեդո Ստիլոն։ 

Համերգն իրականացնում են Հայաստանի պետական կամերային նվագախումբն ու ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը։

Հայերեն

ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը. մանրամասնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը

Ժամը 8։00-ից բոլոր ընտրատեղամասերը բնականոն աշխատում են. ԿԸՀ նախագահ

ՀՀ ՄԻՊ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում

ԱԺ ընտրությունների ընթացքը. ներկայացնում է ԿԸՀ նախագահը

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին