«Տոտենհեմ»-ը՝ Եվրոպայի լիգայի հաղթող. թիմը տիտղոս է նվաճում 17 տարվա դադարից հետո
1 րոպեի ընթերցում

Անգլիական «Տոտենհեմ»-ը դարձել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հաղթող` 17 տարվա դադարից հետո նվաճելով առաջին տիտղոսը. «Տոտենհեմ»-ը վերջին անգամ տիտղոս էր նվաճել 2008 թվականին՝ հաղթելով Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակչում մրցեցին երկու անգլիական ակումբներ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Տոտենհեմ»-ը:
«Տոտենհեմ»-ի միակ ու հաղթական գնդակը խաղի 42-րդ րոպեին խփել է Բրենան Ջոնսոնը:
«Տոտենհեմ»-ը 2019 թվականից ի վեր առաջին անգլիական ակումբն է, որը հաղթում է Եվրոպայի լիգայում: