Տիկնիզյանը մտադիր է հեռանալ Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ից

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանը մտադիր է հեռանալ Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ից:

«Ամռանը փոփոխություն եմ ուզում: Շնորհակալ եմ «Լոկոմոտիվ»-ին, թիմի գլխավոր մարզչին,  բայց այսօր ես նույնիսկ փոխարինման դուրս եկող խաղացող չեմ։ Ես հասկանում եմ իրավիճակը և ընդունում եմ այն արժանապատվորեն։ Մրցաշրջանից հետո կլինի երկխոսություն, որը ես ինքս կխնդրեմ ղեկավարությունից։ Կխնդրեմ, որ ինձ բաց թողնեն։ Ցավոք, չորս տարվա ընթացքում ես ոչինչ չեմ հաղթել։ Դժվար է մի ամբողջ տարի լռել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիկնիզյանի խոսքերը փոխանցում է Metaratings-ը:

Հայերեն Русский