Սպորտ

Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Սլովակիան ներկայացնող «Սլովան» ակումբի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Սլովակիայի առաջնության ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բարսեղյանը ստացել է նաև մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակը՝ այն կիսելով իր թիմակից Դավիդ Ստրելեցի հետ:

Տիգրան Բարսեղյանը «Սլովան»-ի  կազմում մասնակցել է Սլովակիայի առաջնության 30 խաղի` դառնալով 20 գոլի հեղինակ:

Տիգրան Բարսեղյանը 4-րդ անգամ  դարձել է Սլովակիայի առաջնության հաղթող:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում