Հայաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվել է Մինսկի նորակառույց եկեղեցին

1 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվել է Մինսկի նորակառույց եկեղեցին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով, օրերս մեկնել է Բելառուսի՝ Մինսկում կառուցված հայկական եկեղեցու օծման առիթով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 18-ին՝ Սուրբ խաչի երևման տոնին։

Օծման արարողության վերջում Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցին կոչել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի անունով:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում