Բայդենի մոտ շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ, որը տարածվել է նրա ոսկորներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մայիսի 18-ին Բայդենի գրասենյակի տարածած հաղորդագրությունը։

82-ամյա Ջո Բայդենի մոտ ախտորոշումը կատարվել է մայիսի 16-ին, որոշակի ախտանիշների ի հայտ գալուց հետո։ Այժմ նախկին նախագահը և նրա ընտանիքը բժիշկների հետ դիտարկում են բուժման տարբերակները։

«Չնայած սա հիվանդության ագրեսիվ տեսակն է, քաղցկեղը, փաստորեն, արձագանքում է հորմոններին, ինչը թույլ է տալիս արդյունավետ կառավարել այն»,  - հայտնել են Բայդենի գրասենյակից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր բավական քննադատորեն է մոտենում Ջո Բայդենի վարած քաղաքականությանը, Truth Social հարթակում իր զորակցությունն է հայտնել նրան և նրա կնոջը՝ Ջիլին։

«Ես և Մելանյան տխրել ենք՝ լսելով Ջո Բայդենի վերջին բժշկական ախտորոշման մասին։ Մենք մեր ջերմ և լավագույն մաղթանքներն ենք հղում Ջիլին և ընտանիքին, և Ջոյին մաղթում արագ և հաջող ապաքինում», - գրել է Թրամփը։

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան