Իսահակյանն ավելի մտերիմ, ավելի ջերմ, ավելի մոտ. վարպետի տուն-թանգարանում բացվեց «Իսահակյանի ոդիսականը» ցուցադրությունը

3 րոպեի ընթերցում

Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ վարպետի թանգարանում բացվեց գրական հատվածի նոր՝ «Իսահակյանի ոդիսականը» խորագրով ցուցադրություն, որը ներկայացնում է գրողին նորովի՝ հնարավորություն տալով հանրությանը բացահայտելու նրան բոլոր կողմերից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոր  ցուցադրությունը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և մի շարք բարերարների օգնությամբ:

Իսահակյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում թանգարանում հանրությանը ներկայացվեց նաև «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը, որտեղ ներկայացված են յուրահատուկ ժամացույցներ, որոնք գրողը բերել է տարբեր երկրներից:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը նշեց՝ սրանք բանաստեղծի սիրելի ժամացույցներն են և մեծ նշանակություն են ունեցել նրա համար:

«Վարպետի 150-ամյակի միջոցառումներն արդեն մեկնարկել են և այդ շրջանակում մարտի 25-ին Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 հասցեում (Friedrich-Ebert-Strasse 27) բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը: Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է նշված հասցեում: Հոբելյանը նաև նշանավորվեց «Աբու Լալա Մահարի» պոեմի գերմաներեն, հայերեն գրքի տպագրությամբ: Տուն-թանգարանը տարվա ընթացքում կանցկացնի փոքրիկ և մեծահասակ այցելուների համար նախատեսված մի շարք միջոցառումներ»,-նշեց Ավետիսյանը:

Միջոցառմանը ներկա էին  նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ովքեր շրջեցին թանգարանում, ծանոթացան իրագործված աշխատանքներին և վայելեցին նոր ցուցադրությունները: Թանգարանում շրջայցը իրականացրեցին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողները:

Տուն-թանգարանում տարվա ընթացքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, և միջազգային ծրագրեր։ Համագործակցելու են Փարիզի ԻՆԱԼԿՕ համալսարանի հետ։ Երկու օր շարունակ այնտեղ իսահակյանական համաժողով է անցկացվելու, ներկայացվելու է «Վարպետը» անիմացիոն ֆիլմը։ Կազմակերպվելու է «Աբու Լալա Մահարի» պոեմի ֆրանսերեն-հայերեն տարբերակի շնորհանդեսը։ Միջոցառումների շարք է կազմակերպվելու նաև Վենետիկում, ինչը կարևոր է, քանի որ վարպետը շրջել է աշխարհի տարբեր երկրներում, թողել է իր հետքը տարբեր երկրների մշակույթում, ինչպես նաև իր հետ բերել է մշակութային ժառանգություն իր երկիր՝ գիտակցելով, որ դա շատ կարևոր է՝ լուսավորելու  հայ երիտասարդներին։ Նա 700 գերմանալեզու գիրք է բերել հայրենիք։ 

Հայերեն

ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը. մանրամասնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը

Ժամը 8։00-ից բոլոր ընտրատեղամասերը բնականոն աշխատում են. ԿԸՀ նախագահ

ՀՀ ՄԻՊ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում

ԱԺ ընտրությունների ընթացքը. ներկայացնում է ԿԸՀ նախագահը

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին