Ինդոնեզիայում առգրավվել է շուրջ 425 մլն դոլարի մետամֆետամին և կոկաին տեղափոխող նավ. ձերբակալվել է 5 անձ
1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայի ռազմածովային ուժերը Սումատրայի ափերի մոտ առգրավել են նավ, որը տեղափոխում էր մոտ երկու տոննա մետամֆետամին և կոկաին՝ ընդհանուր շուրջ 425 միլիոն դոլար արժեքով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտել է Ինդոնեզիայի ռազմածովային ուժերը։
Նշվում է, որ նավի վրա հայտնաբերվել և ձերբակալվել են Թաիլանդի մի քաղաքացի և Մյանմայի չորս քաղաքացիներ։
Ըստ հաղորդագրության՝ նավը փորձել է խուսափել ստուգումից՝ անջատելով լույսերն ու մեծացնելով արագությունը՝ դուրս գալու համար Ինդոնեզիայի ջրային տարածքից։ Սակայն նավատորմի սպաները կանխել են փախուստի փորձը և ձերբակալել անձնակազմին Ռիաու կղզիների նահանգի Տանջունգ Բալայ Քարիմուն շրջանում։
Ինդոնեզիան համարվում է Հարավարևելյան Ասիայի խոշորագույն հակաթմրամիջոցային կենտրոններից մեկը, իսկ վերջին տարիներին պետությունը խստացրել է մաքսանենգության դեմ պայքարի միջոցառումները։ Նավի վրա հայտնաբերված թմրամիջոցների ծավալը համարվում է վերջին տարիների ամենախոշորներից մեկը։