Կառավարությունը Քաղաքաշինության կոմիտեին կհատկացնի 67,5 մլն դրամ ԵՄ-ի 7 նորմերի տեղայնացման համար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունն ընդունեց Եվրոպական միության 7 նորմերի մոտարկման և տեղայնացման կանխավճարի տրամադրման համար Քաղաքաշինության կոմիտեին 67,5 միլիոն դրամ հատկացնելու նախագիծը։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության մայիսի 15-ի հերթական նիստի ընթացքում։

Նախագծի հիմնական զեկուցող, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն իր խոսքում նշեց, որ նախագիծն ընդունումը բխում է Հայաստանի կառավարության միջոցառումների ծրագրի, ինչպես նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» դրույթների կատարման, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության ոլորտում եվրոպական երկրների հաջող փորձառության, նոր տեխնոլոգիական լուծումների ներդրման անհրաժեշտությունից։  

«Ներկայացված նախագծով առաջարկվում է Քաղաքաշինության կոմիտեին հատկացնել 67,5 միլիոն դրամ Եվրոպական միության 7 նորմերի մոտարկման և տեղայնացման կանխավճարի տրամադրման համար։ Հաշվի առնելով քաղաքաշինական, նորմատիվատեխնիկական համակարգի ծավալուն, բաշմաշերտ ու բազմապրոֆիլ լինելը՝ եվրոպական նորմերի տեղայնացման գործընթացը կիրականացվի փուլերով․ այս փուլում՝ 2025 թվականին առանձնացրել ենք առաջնահերթ 7 ենթաոլորտներ, որոնց կիրառությունը հնարավոր կլինի առանց հակասության մեջ մտնելու գործող նորմատիվատեխնիկական համակարգի հետ»,-նշեց Վարդանյանը։ 

Նրա խոսքով՝ նախատեսվում է տեղայնացված նորմերին տալ գործող նորմերին համարժեք կարգավիճակ՝ անցումային փուլում կամավոր կիրառման սկզբունքով։ 

«Մասնավորապես, առաջարկվում է դիտարկել հետևյալ նորմատիվ ակտերի մոտարկման գործընթացը․ առաջինը՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ, տրանսպորտային ենթակառուցվածքներ, երկրորդը՝ երկաթուղիներ, երրորդը՝ օդափոխության, ջեռուցման, օդի լավորակման համակարգեր, չորրորդը՝ օդանավակայաններ, հինգերորդը՝ ավտոլիցքավորման կայանների կազմակերպում, հրդեհաշիջում, վեցերորդը՝ ինժեներագեոդեզիական հետազննում, յոթերորդը՝ շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն»,-ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։ 

Վերջինիս բնորոշմամբ՝ նորմերի մոտարկման ծառայությունների ձեռքբերման համար ակնկալվում է ունենալ եվրոպական նորմերի մշակման փորձառություն ունեցող կազմակերպության և համապատասխան փորձառությամբ տեղական ընկերության համագործակցություն։ Նրա խոսքով՝ մոտարկման այդ աշխատանքներին զուգահեռ, ըստ անհրաժեշտության, կիրականացվի նաև առկա կարգավորումների արդիականացում։ 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան