Վրաստանն ԱՄՆ-ից ռազմավարական գործընկերության և երկկողմ կապերի վերագործարկման վերաբերյալ հստակ ուղերձներ է ակնկալում

3 րոպեի ընթերցում

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին Միացյալ Նահանգների նոր վարչակազմից հստակ ուղերձներ է ակնկալում երկու երկրների միջև հարաբերությունների վերագործարկման և ռազմավարական գործընկերության հարցի վերաբերյալ։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Մակա Բոճորիշվիլիի հայտարարությունը։

«Վրաստանի համար Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները մեծ նշանակություն ունեն։ Հենց այս կարևորությունից ելնելով էլ մենք որոշակի ուղերձներ ենք սպասում Միացյալ Նահանգներից, երբ խոսում ենք հարաբերությունների որակական վերագործարկման և Վրաստանի նկատմամբ արդար վերաբերմունքի մասին», - ասել է Բոճորիշվիլին։

Վերջինս նաև նշել է, որ Վրաստանը տարիների ընթացքում բազմիցս ցույց է տվել, որ Միացյալ Նահանգների համար ռազմավարական կարևոր գործընկեր է։ 

«Իհարկե, մեզ համար կարևոր է երկու երկրների միջև գոյություն ունեցող ռազմավարական համաձայնագրի գործունեությունը, և դրա համար մենք պետք է իմանանք, թե ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ նոր վարչակազմը Վրաստանի նկատմամբ», - հայտարարել է նախարարը։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ուղղված բաց նամակում գրել էր, որ Վրաստանի իշխանությունները պատասխան չեն ստացել ո՛չ նամակին, ո՛չ էլ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկման վերաբերյալ հրապարակային հայտարարություններին։ Վրաստանի վարչապետն իր պատրաստակամությունն էր արտահայտել՝ զրոյից վերականգնելու Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությունը՝ համաձայն կոնկրետ «ճանապարհային քարտեզի»։

Միացյալ Նահանգները Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման մասին հայտարարել է 2024 թվականի մայիսի 30-ից՝ երկրի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման ֆոնին, որը պահանջում է, որ արտասահմանյան ֆինանսավորմամբ գործող ոչ կառավարական կազմակերպություններն ու լրատվամիջոցները գրանցվեն հատուկ գրանցամատյանում և լրացնեն հայտարարագիր։

Միացյալ Նահանգները և Արևմուտքը բազմիցս կոչ են արել Վրաստանի իշխանություններին չընդունել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը՝ մատնանշելով դրա անհամապատասխանությունը եվրոպական արժեքներին։ Վրացական իշխանություններն, իրենց հերթին, պնդում են, որ թափանցիկությունը նշանակում է «եվրոպականություն» և բխում է վրաց ժողովրդի շահերից։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները