Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Աթենքում տեղի է ունեցել հույն հետազոտողի գրքի շնորհանդեսը

3 րոպեի ընթերցում

Ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Հունաստանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հույն հետազոտող Պանտելիս Արապինիսի վերջերս հրատարակած «Փախստականների Դուրղուտին` «պարտիզանների քաղաքը». կորուսյալ քաղաքի դեմքը» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է 1941-44 թթ. Հունաստանում հակաֆաշիստական դիմադրության շարժման մեջ հայերի ունեցած էական դերակատարությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, միջոցառումն անցկացվել է Աթենքի քաղաքապետարանի ներքո գործող «Նեոս Կոզմոսի բարեկամների ակումբում»։

Բացման խոսքով հանդես է եկել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով ներկայացրել է միջոցառման անցկացման նպատակը։ Դեսպանը նկատել է, որ Եվրոպայում դիմադրության շարժումների մեջ հատկապես Ֆրանսիայում և Հունաստանում են եղել հայերի շոշափելի մասնակցություն, որը վերջինի պարագայում արժանի ուշադրության չի արժանացել։ Նա հավելել է, որ այս ծավալուն աշխատությունը գալիս է լրացնելու այս բացը, որն առկա է պատմագիտության մեջ։

«Հունաստանում հակաֆաշիստական պայքարում ներգրավվել են 30.000-ից ավելի հայեր։ Դիմադրության շարժման հաջողության մեջ Հունաստանում հայերի ունեցած ներդրումը համեմատելի է թերևս միայն Ֆրանսիայում համանման շարժման մեջ ունեցած հայերի ներդրման հետ։ Ֆաշիստների դեմ հայերի մասնակցությունը կարևոր է եղել ոչ միայն Աթենքում, մասնավորապես Դուրղուտիում, այլ Հունաստանի տարբեր քաղաքկենորւմ ու կղզիներում»,- իր խոսքում նշել է Տիգրան Մկրտչյանը։

Նա նաև հակիրճ ներկայացրել է նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակում հայ ժողովրդի ունեցած զգալի քանակական և որակական ներդրումը։ Այնուհետև նա ներկայացրել է Պանտելիս Արապինիսի մենագրությունից որոշ դրվագներ։

Ելույթներ են ունեցել նաև անվանի պրոֆեսորներ Պրոկոպիս Պապաստրատիսը, Պոլիմերիս Վոգլիսը և Կոստիս Կարպոզիլոսը, որոնք մանրամասն ներկայացրել են գրքի էական ներդրումը դիմադրության շարժմանը նվիրված հետազոտությունների մեջ և եզակի բնույթը առ այն, որ նյութը ներկայացնում է մինչ այժմ ոչ բավարար չափով ուսումնասիրված, սակայն կարևոր հանգամանք՝ Հունաստանում այդ շարժման մեջ հայերի ունեցած կարևորագույն դերակատարությունը։

Հիմնական ելույթներին հետևել է հարցուպատասխանների հատվածը, որի ընթացքում բանախոսները պատասխանել են ներկաների ուղղած հարցերին։

Հայերեն

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը