Կառլո Անչելոտին պաշտոնապես դարձավ Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչը

1 րոպեի ընթերցում

Իտալացի ֆուտբոլային մասնագետ Կարլո Անչելոտին կդառնա Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 

Անչելոտիի հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի աշխարհի առաջնության ավարտը: 

Անչելոտին կդառնա Բրազիլիայի հավաքականի պատմության երկրորդ արտասահմանցի մարզիչը: 1965 թվականին թիմը մեկ խաղ ղեկավարել է արգենտինացին Ֆիլիպո Նույնեսը:

Հայերեն Русский