«Նոր գիրք»-16/25. Ղազախեցյան, Սիմենոն, Գրանթ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ 

Անահիտ Ղազախեցյան, «Աճող սիրտ»

«Աճող սիրտ» ժողովածուն բանաստեղծական ճամփորդություն է տարբեր տարածություններով՝ սիրո, կապվածության, ցավի, հարափոփոխ հիշողության փնտրտուքներով։ Այն ժամանակակից գրող Անահիտ Ղազախեցյանի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն է, որում մեկտեղվել են վերջին վեց տարիների գործերը։ Թարգմանիչ՝ Անահիտ Ղազախեցյան։ Անգլերեն թարգմանությունների խմբագիր՝ Շահէն Արապօղլեան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն

Ժորժ Սիմենոն, «Մեգրեի արձակուրդը»

Նույնիսկ ծովափին հանգստանալիս Մեգրեն, միևնույն է, շարունակում է ոստիկան լինել, որի աչքից չեն վրիպում անգամ ամենաչնչին մանրուքները։ Թվում է, թե պետք է հանգստանալ, գինի խմել, երկար քնել, փողոցներում թափառել, բայց... Մի պատահական հայացք, խառնամիտ երկտող, հպանցիկ մի բառ... և ամեն ինչ տակնուվրա է լինում։ Մեգրեի արձակուրդն առաջին իսկ օրից խաթարվում է կնոջ հիվանդությամբ, և պարզվում է, որ դա ոչ թե սովորական թունավորում է, այլ կույրաղիքի բորբոքում…

Ֆրանսերենից թարգմանեց Նվարդ Վարդանյանը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փասատավավերագրական գրականություն 

Ադամ Գրանթ, «Մտածել կրկին: Չիմացածդ գիտակցելու ուժ»

Հոգեբան և բանախոս Ադամ Գրանթի 2021 թ. լույս տեսած «Մտածել կրկին» գիրքն ընթերցողներին ուղղորդում է պարբերաբար վերանայել իրենց հայացքներն ու համոզմունքները։ Գիրքը գնահատվել է թե՛ մասնագետների, թե՛ թեմայով հետաքրքրվածների կողմից. այն նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։ Թարգմանիչ՝ Էլլա Ասատրյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Հայերեն Русский

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը