Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարները մասնակցել են «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողովին

1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից: 

«Հայաստանում բժշկական տուրիզմի անընդմեջ զարգացումն ապահովելու, մեկ այլ մակարդակի բերելու համար էկոնոմիկայի նախարարության և այլ գործընկերների հետ համատեղությամբ արդեն հասել ենք գործնական քայլեր իրականացնելու փուլին»,- կարևորելով բժշկական տուրիզմի միջազգային քարտեզում Հայաստանի ուրույն տեղն ունենալու անհրաժեշտությունը` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարն ընդգծել է` բժշկական տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ է 3 կարևոր հանգամանք` որակ, վստահություն և հարմարավետություն. երեք ուղղությամբ էլ տեսանելի է կատարվող աշխատանքների արդյունքը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, առողջապահական և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ։

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները