Եվրոպա

Մերցը չի ապահովել Գերմանիայի կանցլեր դառնալու համար անհրաժեշտ ձայները Բունդեսթագում քվեարկության առաջին փուլում

1 րոպեի ընթերցում

Մերցը չի ապահովել Գերմանիայի կանցլեր դառնալու համար անհրաժեշտ ձայները Բունդեսթագում քվեարկության առաջին փուլում

Գերմանիայի Քրիստոնեական-դեմոկրատական միություն և Քրիստոնեական-սոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքի ղեկավար Ֆրիդրիխ Մերցը, որը պետք է ստանձներ երկրի կանցլերի պաշտոնը, չի կարողացել հաղթահարել խորհրդարանում քվեարկության առաջին փուլը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle պարբերականը։

Գաղտնի քվեարկության ընթացքում նրա օգտին ձայն է տվել 310 պատգամավոր, ինչը 6 ձայնով պակաս է անհրաժեշտ 316-ից։ Բունդեսթագում կա 630 աթոռ։

Դեռևս հնարավոր է քվեարկության երկու փուլ։

Ավելի վաղ ՔԴՄ/ՔՍՄ-ի հետ կոալիցիոն համաձայնության էր հասել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակությունը, ինչի շնորհիվ վերացել էին խոչընդոտները կանցլերի նշանակման և նախարարների նոր կաբինետի ձևավորման համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում