1 րոպեի ընթերցում
Հայաստանի բասկետբոլի երկու տարիքային հավաքականները` Մ18, Մ20, նոր համալրում ունեն կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնություններում Հայաստանը կներկայացնի նաև 17-ամյա բասկետբոլիստ Դանիել Սանամյանը: 206 սմ հասակ ունեցող կենտրոնականը ժամանել է Երևան և սկսել է Հայաստանի հավաքականների կազմում նախապատրաստվել առաջիկա կարևոր ստուգատեսներին։
Նախորդ երկու տարին Սանամյանը հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ ակումբի երիտասարդական թիմում: